Մեկնարկում է ՙՙՎերածնունդ՚՚ փառատոնի երկրորդ փուլը

Մեկնարկում է ՙՙՎերածնունդ՚՚ փառատոնի երկրորդ փուլը

2018-05-07

Տասներորդ անգամ մեծ հաջողություններ գրանցելով ու բազմաթիվ տաղանդավոր պատանիների համար մշակութային  ճանապարհ հարթելով ՝ ավարտին հասավ ՙՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնի մրցութային փուլը:

Այս փուլի ընթացքում փառատոնն հայտնաբերեց 15 մեծ մրցանակակիրներ, 205 առաջին կարգի, 185 երկրորդ և 186 երրորդ կարգի մրցանակակիրներ, ինչպես նաև 280 այլ կարգի դիպլոմակիրներ:

ՙՙՎերածնունդ՚ միջազգային մրցույթ-փառատոնի կազմ կոմիտեն այսքանով չի սահմանափակվում, առջևում նոր ու ոչ պակաս կարևոր փուլի մեկնարկն է, որի ընթացքում նախատեսվում է հաղթողների արտասահմանյան ճամփորդությունները դեպի Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ քաղաքներ, մի շարք Եվրոպական երկրներ, նախատեսվում են համերգներ, վարպետության դասեր ու ծանոթություն պատմամշակութային վայրերի հետ:

Հաղթողներից շատերը փառատոնի շրջանակներում հնարավորություն կունենան մասնակցելու ՀՀ սահմաններում և արտերկրում անցկացվող ամառային մշակութային ճամբարներին, որտեղ կհամատեղեն հաճելին օգտակարի հետ՝ հանգիստը համատեղելով վարպետության դասերի ու համերգների հետ:

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն