Ժամանել են առաջին հյուրերը

Ժամանել են առաջին հյուրերը

2018-04-04

<<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակում Լոնդոնից Գյումրի է ժամանել աշխարհահռչակ ջութակահար Յուրի Ժիսլինը:

Փառատոնի շրջանակում Ժիսլինը վարպետության դասեր անցկացրեց հայ պատանի երաժիշտների համար: Ոգևորությունը մեծ էր , ամեն օր հռչակավոր երաժիշտից դասեր չես առնի, իսկ փառատոնը այդ հնարավորությունն արդեն 10 տարի պարգևում է սաներին:

<<Առաջին անգամ չէ, որ եկել եմ Գյումրի մասնակցելու փառատոնին: Ամեն անգամ հաճելիորեն զարմանում եմ փառատոնի աճող ծավալով ու կազմակերպիչների անվերջ խանդավառ աշխատանքով: Բախտ եմ ունեցել ժյուրիի կարգավիճակում լսել պատանի երաժիշտներին, գնահատել նրանց ու մանկավարժների աշխատանքը:
Միշտ մեծ հաճույք է լինել այստեղ ու ելույթ ունենալ փառատոնի բացմանը>>- նշեց Ժիսլինը:

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն