<<Վերածնունդի>> բացումը  տոն է Գյումրիում

<<Վերածնունդի>> բացումը տոն է Գյումրիում

2018-04-02

Ապրիլի 5-ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա արվեստի ՙՙՎերածնունդ՚՚ տասներորդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որին կմասնակցեն հռչակավոր երաժիշտներ՝ շեփորահար Մաուրո Մաուրը և դաշնակահար Ֆրանկոզի Դե Քլոսսեն Իտալիայից, Վյաչեսլավ Վալսը, Իգոր Ֆյոդորովը, Միխայիլ Վոսկրեսենսկին Ռուսաստանից, Յուրի Ժիսլինը Մեծ Բրիտանիայից և շատ այլ հռչակավոր երաժիշտ կատարողներ տարբեր երկրներից:

Ամեն տարի հայ երաժշտասեր լսարանը անհամբեր ու նոր անակնկալի սպասումով է ներկա գտնվում փառատոնի բացմանը, սպասումները, ի ուրախություն փառատոնի կազմակերպիչների, միշտ առավել քան գերազանցվում են:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս հեղինակավոր երաժիշտները մեզ կներկայանան ոչ միայն համերգներով , այլև կանցկացնեն վարպետության դասեր հայ պատանի երաժիշտ- կատարողների համար:

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն