<<Վերածնունդի>>  այս տարվա նորույթը

<<Վերածնունդի>> այս տարվա նորույթը

2018-03-23

Արվեստի <<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնը հավատարիմ մնալով իր առաքելությանը ՝ խթանել դասական, ազգային արվեստի և մշակույթի մասսայականացմանը, տարբեր ազգերի արվեստագետների միջեւ ստեղծել նոր, ստեղծագործական եւ բարեկամական կապեր, այս տարի պատանի արվեստագետներին է ներկայանում նոր անվանակարգով, բացի արդեն լայն մասսայականություն վայելող երկու տասնյակ անվանակարգերից, այս տարի կազմկոմիտեն ավելացրել է գեղարվեստ անվանակարգը՝ գեղանկարչություն, քանդակ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլ ենթաբաժիններով:

<<Վերածնունդ>> միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահ Աշոտ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում 59 արվեստի և 23 մասնագիտացված գեղարվեստի դպրոցների հազարավոր երեխաներ կան,ովքեր կերպարվեստի հետ են առնչվում:

<<Ժամանակի հրամայականն էր, որ մենք հնարավորություն տայինք շնորհալի երեխաներին ցուցադրել իրենց աշխատանքները, հայտնել իրենց մասին: Հատկապես այս հարթակը անհրաժեշտություն է մարզերում ու գյուղական համայնքներում, որտեղ պատանիները մեղմ ասած միշտ չէ, որ հնարավորություն ունեն իրենց ձեռքի աշխատանքները ներկայացնել հեղինակավոր ժյուրիի դատին:

Արձագանքները բավականին ոգևորիչ են, բայց սպասելի:

Մրցույթ-փառատոնի արդյունքում կերպարվեստ անվանակարգում ներկայացված աշխատանքները կներգրավվեն կազմակերպված ցուցահանդեսում, ինչպես նաև մասնակիցների համար կտպագրվի աշխատանքների կատալոգ>> , - հավելեց Աշոտ Պետրոսյանը:

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն