«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները Արցախում էին

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրները Արցախում էին

2018-08-09

 Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետությունում , Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում տեղի ունեցավ համերգ` մասնակցությամբ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների և «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիրների, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Լեռնիկ Հարությունյանը:
Նախարար Լեռնիկ Հարությունյանն ու Քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը բարձր գնահատեցին «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի հետ ունեցած տասնամյա համագործակցությունն ու նշեցին, որ Արցախցի սաները միշտ ջերմ ու հարգալից ընդունելության են արժանացել Գյումրիում:

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն