''Վերածնունդի ''  մասնակիցները  Յուրի  Բաշմետի անվան  ակադեմիայում

''Վերածնունդի '' մասնակիցները Յուրի Բաշմետի անվան ակադեմիայում

2018-06-12

Սամարայի շրջանի Նովոկույբիշևսկ քաղաքում հունիսի 1-7-ը Յուրի Բաշմետի հովանու ներքո կայացավ 8-րդ անգամ անցկացվող ԱՊՀ և Բալտիկական երկրների մանկական երաժշտական ակադեմիան, որին մասնակցում էին 70 երաժիշտ երեխաներ: Այս տարի Գյումրի քաղաքը ներկայացնում էր ՙՎերածնունդ ՚՚ միջազգային մրցույթ փառատոնի դափնեկիր, ֆլեյտահար Մարիամ Ժամակոչյանը: Այդ 7 օրերի ընթացքում նա մասնակցեց անգլիացի ֆլեյտահար, մանկավարժ Հարիետ Մակլերնոնի վարպետության դասերին: Հայտնի ֆլեյտահարը իր դասընթացներին զուգահեռ երաժշտական ակադեմիայի շրջանակներում իր մոտ վարպետության դասեր առնող, տարբեր ազգերի ներկայացուցիչ սաներից ստեղծեց ֆլեյտահարների համույթ, որոնք հանդես եկան Նովոկույբիշևսկ, Չապաևսկ քաղաքներու կայացած համերգային ծրագրերին:

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն