Մասնագիտական հանձնաժողով (ժյուրի)

  1. Յուրաքանչյուր անվանակարգն ունի իր միջազգային մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են հայ եւ օտարերկրյա ճանաչված արվեստագետներ: Մասնակցի մրցույթային ելույթը գնահատվում է 10-բալանի սանդղակով՝ քվեարկության արձանագրության հիման վրա:
  2. Ժյուրիի կայացրած որոշումները ենթակա չեն փոփոխման: Ժյուրին կազմկոմիտեի համաձայնությամբ կարող է սահմանել հատուկ մրցանակներ առանձին մասնակիցներին:
  3. Ժյուրին իրավասու է մրցութային ծրագրի ընթացքում դադարեցնել մասնակցի ելույթը:

Մասնագիտական հանձնաժողովի կազմը

ԴԱՇՆԱՄՈՒՐ 

 

ԼԱՐԻՍԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի «մասնագիտական դաշնամուրի» և «կոնցերտմայստերական վարպետության» ամբիոնների դոցենտ, մրցույթ-փառատոնի «դաշնամուր» անվանակարգի համակարգող, ԳՈՀԱՐ կամերային երգչախմբի կոնցերտմայստեր:

 

ԱՐՄԵՆ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, բազմաթիվ հեղինակավոր միջազգային դաշնամուրային մրցույթների մրցանակակիր:

Վարպետության դասեր է անցկացրել Կանադայում, Ճապոնիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: «Կադանս» անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար:

 

ԱՐՄԻՆԵ ՄՈԿԱՑՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի պրոֆեսոր: Որպես մենակատար և անսամբլի մասնակից (ջութակահար Գ. Սմբատյանի հետ) համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում: Վարպետության դասեր է անցկացրել Հայաստանի տարբեր մարզերում:

 

ՄԻԽԱԻԼ ՎՈՍԿՐԵՍԵՆՍԿԻ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հատուկ դաշնամուրային ամբիոնի ղեկավար, իրականացնում է հսկայական գիտամեթոդական գործունեություն: Կանոնավոր կերպով վարպետության դասեր է անցկացնում ինչպես Տոկիոյի համալսարանում (Toho Gakuen School of Music)՝ որպես հրավիրված պրոֆեսոր, այնպես էլ աշխարհի այլ երաժշտական ուսումնական հաստատություններում:

 

ՎՈՅՑԵԽ ՎԱԼԵՉԵԿ

ԼԵՀԱՍՏԱՆ

Միջազգային ճանաչման դաշնակահար՝ կատարողական բարձր չափանիշներով, ստացել է Լեհաստանի երաժշտական ակադեմիայի արվեստի դոկտորի կոչում: Բազում դաշնամուրային մրցույթների հաղթող է: Պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետության վարչապետի, մշակույթի նախարարի, Կատովիցի, Գլիվիցի նախագահների, ինպես նաև շատ այլ մասնավոր և հանրային հաստատությունների կողմից:

 

ՎԻԿՏՈՐ ԳՈԼՏԲԵՐԳ

ԻՍՐԱՅԵԼ

Key Vive Arts Foundation կազմակերպության հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Վլ. Հորովիցի անվան միջազգային մրցույթի պատվավոր դիպլոմակիր: Բազմաթիվ համերգներով, դասախոսություններով և վարպետության դասերով հանդես է եկել հեղինակավոր համերգասրահներում (Carnegie Hall, Lincoln Center in Yew York, the Wiener Konzerthaus in Vienna, the oriental Venter in Shanghai) և ուսումնական հաստատություններում (Վիեննայի և Պրահայի կոնսերվատորիաներում, Լիտվայի Երաժշտության և Թատրոնի ակադեմիայում):

 

ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նվագակցող:

 

ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ    

 

ՍՈՒՐԵՆ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Հախնազարյան» դաշնամուրային տրիոյի հիմնադիր, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր: Համերգներով հանդես է եկել ավելի քան 40 երկրներում, վարպետության դասեր է տվել Ռուսաստանում, Շոտլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ռումինիայում: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե Մեդալով:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎԱՍԻԼԵՒ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, դոցենտ, պրոֆեսոր: Համերգային գործունեություն է ծավալել տարբեր գործիքային անսամբլների հետ՝ որպես սոլիստ:

Ակտիվորեն անցկացրել է վարպետության դասեր ինչպես ՌԴ-ում, այնպես էլ արտասահմանում, մի շարք երաժշտական մրցույթներում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ

 

ՄԵԳԵՐԴԻՉ ՄԻՔԱՅԵԼԻԱՆ

ԼԻԲԱՆԱՆ

Լիբանանի կոնսերվատորիայի, Բարսեղ Կանաչյանի երաժշտական քոլեջի, Անտոնինիի համալսարանի կիթառի պրոֆեսոր, Բարսեղ Կանաչյանի կիթառի անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար: Հանդես է եկել աշխարհի այնպիսի երկրներում ինչպիսիք են՝ Սիրիա, Հայաստան, Կանադա, Շվեդիա և այլն: Մի շարք երաժշտական մրցույթներում հանդիսացել է ժյուրիի անդամ:

 

ՆՈՌԱ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցի ջութակի դասարանի դասատու, մշակութային կրթության աջակցության հիմնադրամի մեթոդիստ, վարպետության դասեր է անցկացրել Հայաստանում, Արցախում և արտերկրում: Երաժշտական դպրոցների համար նախատեսված մի շարք ուսումնական ձեռնարկների հեղինակ  և համահեղինակ է:

 

ԶՈՅԱ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս:

 

ՀԵՆՐԻԵՏԱ ՊԱՎԼԵՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նվագակցող:

 

ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՄԲԵՐ                      

 

ԻԳՈՐ ՖՅՈԴՈՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Միջազգային մրցույթների դափնեկիր, կլարնետահար: Մասնակցել է բազմաթիվ խոշորագույն միջազգային փառատոների` համագործակցելով անվանի նվագախմբերի (դիրիժորներ՝ Վ.Գերգիև, Վ.Ֆեդոսեև Ալ.Լազարև, Վ.Սպիվակով) և երաժիշտների հետ, այդ թվում` Յու. Բաշմետի, Դ. Մացուևի, Յու.Ռախլինի, Ալ.Գինդինի: 

 

ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ 

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ, գլխավոր զինվորական դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, գնդապետ:

Դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների բաժնում:

Արժանացել է մի շարք պետական պարգևների, այդ թվում՝ «Մարտական ծառայություն» մեդալի:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՄԱՐԻՆ  

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Նիժնի Նովգորոդի պետական կոնսերվատորիայի փայտափողային գործիքների բաժնի վարիչ, պետական ֆիլհարմոնիայի մենակատար, համագործակցում է հայտնի երաժիշտների՝ այդ թվում Ի. Ֆեոդորովի, Դ. Գրիշինի, Բ. Ալտերմանի և այլոց հետ:  Նրա շրջանավարտները աշխատում են աշխարհի տարբեր նվագախմբերում: 

 

ՄԱՐԻԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դոցենտ: Որպես մենակատար հանդես  է եկել Հայաստանում և արտերկրում: Բազմիցս ելույթներ է ունեցել հեղինակավոր փառատոների շրջանակներում: Մի շարք հոդվածների հեղինակ և երաժշտական ժողովածուների մասնագիտական խմբագիր: Նրա սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են:

 

ԷԼԻՍ ՇԱՐՇԵՆԲԱԵՎ

ՂՐՂԶՍՏԱՆ

Ղրղզստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ղրղզստանի Մոլդոբասանովայի անվան ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր: Զբաղեցրել է նույն կոնսերվատորիայի «Փողային և հարվածային գործիքների անսամբլ» ֆակուլտետի ղեկավարի պաշտոնը: 

2017թ.-ին արժանացել է Ղրղզստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը:

 

ՎԼԱԴԻՍԼԱՎ ՎԱԼՍ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր, Գնեսինի անվան ռուսական երաժշտական ակադեմիայի «Փայտափողային գործիքներ» ամբիոնի պրոֆեսոր: Անցկացրել է վարպետության դասեր տարբեր երաժշտական ուսումնական հաստատություններում, համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում:

2014թ-ից համարվում է YAMAHA ընկերության պաշտոնական արտիստ:

Երաժշտարվեստում ներդրած մեծ ավանդի համար արժանացել է ՌԴ մշակույթի նախարարի շնորհակալագրի:

 

ՎԱՂԱՐՇԱԿ ՊԵՊԱՆՅԱՆ

 ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տուբահարների ենթախմբի կանցերտմայստերն է: 2000թ.-ից վարում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տուբայի դասարանը: 2001թ-ին Երևանում կայացած Հայկազ Մեսիայանի անվան փողհարների հանրապետական առաջին մրցույթի դափնեկիր է:

 

ՆԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նվագակցող:

 

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ   ACADEMIC SINGING 

 

ԱՆԱՀԻՏ ՄԱՆՎԵԼՅԱՆ 

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կատարողական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի «կամերային անսամբլ» և «ակադեմիական երգեցողություն» անվանակարգերի համակարգող, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի դաշնակահարուհի: Որպես կոնցերտմայստեր, մշտապես ելույթ է ունենում ճանաչված մենակատարների հետ: Նրա սաներից շատերը հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիրներ են:

 

ԳԱՅԱՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի պրոֆեսոր, ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթի ոսկե գավաթակիր: Մենահամերգներով հանդես է եկել Արգենտինայում, Բրազիլիայում, Կորեայում, Սերբիայում և Ռուսաստանում:

 

 

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԵՆՑ     

ԱՄՆ

«Լոս Անջելեսի Կամերատայի», «Լոս-Անջելեսի նոր երգիչներ», «Էլիտ խոռ և նվագախումբ», «Պասադենայի երգչախմբային վարպետ», «Հարավային Հոլիվուդի Նոր Օպերա»-ի մենակատար, միջազգային մրցույթների դափնեկիր, համագործակցում է հայտնի դիրիժորների հետ, այդ թվում` Քլիֆ Յանգ, Վինսենտ Մեցելֆելթ, Ջեֆրի Բերնստեյն և այլն:

 

ՆԱՏԱԼՅԱ ԿԻՐԻՉԵՆԿՈ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌԴ վաստակավոր արտիստ, Ադիգեյայի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Ն.Ն. Կիրիչենկոյի անվան «Ակադեմիական երգեցողություն և օպերային նախապատրաստություն» ամբիոնի ղեկավար: Բազմաթիվ միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է:

Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի հատուկ շնորհակալագրով և կրծքանշանով:

 

ԺՈՒ ԳԵԼԻՄԵՆԳ

ՉԻՆԱՍՏԱՆ

Բելորուսիայի պետական մշակույթի և արվեստի համալսարանի դասախոս, երգչուհի, համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, մի շարք մրցույթ-փառատոների ժյուրիի անդամ է:

 

ԱՆԻ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նվագակցող:

 

ԵՐԳՉԱԽՈՒՄԲ                                                       

 

ՆԱՏԱԼԻԱ ՊԱՍԽԱԼՈՎԱ

ՀԱՅԱՍՏԱՆ

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի դասախոս, ուսանողական և «Իմպրոռիթմ» արվեստի դպրոցի աշակերտական երգչախմբերի ղեկավար: Մասնակցել է տարբեր մշակութային նախագծերի, մրցույթների, փառատոների, որտեղ նրա ղեկավարած երգչախմբերը արժանացել են դափնեկրի կոչմանը: 

 

ԴԱՎԻԹ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Մովսես Խորենացու անվան շքանշանակիր, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալակիր:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՆՏԱՐԵՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Յարոսլավիա» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Վարպետության դասեր է տվել Անգլիայում, Լիտվայում, Իտալիայում, Շվեյցարիայում, Հոլանդիայում և այլուր: Նրա ղեկավարած երգչախումբը մշտապես մասնակցում է միջազգային հեղինակավոր նախագծերի և փառատոների:

 

ԲՈՐԻՍ ՊԻՐԻՆՈՒ

ԱՎՍՏՐԻԱ

Վիեննայի երաժշտական ակադեմիայի ռեկտոր, դիրիժորների միջազգային մրցույթների դափնեկիր, Սեուլի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր: Համագործակցել է հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ, այդ թվում` Գ.Ֆոն Կարայան, Ս.Օզավա, Լ.Բերնստայն և այլոք: Հիմնել է Perrenoud մշակութային ֆոնդը և միջազգային մրցույթը: Որպես հրավիրված դիրիժոր` ղեկավարել է Սանկտ-Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբը և Մոսկվայի ֆիլհարմոնիան: Ունի բազմաթիվ ձայնագրություններ: Վարպետության դասեր է տալիս աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում: 

 

ԿԼԻՖՖ ՅԱՆԳ      

ԱՄՆ

Լոս Անջելեսի Elite Music հիմնադրամի նախագահ, երգչախմբի և նվագախմբի դիրիժոր, TUF երաժշտական հիմնադրամի նախագահ: Ամենամյա համերգային շրջագայություներով հանդես է  գալիս  Թայվանում և ԱՄՆ-ում: Ելույթներ է ունեցել Թայվանի Ազգային համերգային դահլիճում, Լոս Անջելեսի Crystal Cathedral և Disney Concert Hall-ում:

 

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նվագակցող:

 

ԿԱՄԵՐԱՅԻՆ ԱՆՍԱՄԲԼ ԵՎ ԿՈՆՑԵՐՏՄԱՅՍՏԵՐԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅՈՒՆ                                                   

 

 ԿԱՐԻՆԵ ԱՎԴԱԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի նախագահ, հիմնադիր:

 

ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ             

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, դոցենտ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ալ. Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիրիժոր: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Հունաստանում, Վրաստանում, Լիբանանում, ԱՄԷ-ում:

 

ՕԼԳԱ ԳՐԻՆԵՍ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կոնցերտմայստեր, դաշնամուրային անսամբլի արտիստ, արվեստաբանության թեկնածու, Նիժնի Նովգորոդի Գլինգայի անվան պետական կոնսերվատորիայի «Կոնցերտմայստերական վարպետություն» բաժնի պրոֆեսոր:

Մասնակցություն է ունեցել Վ. Սպիվակովի միջազգային բարեգործական ֆոնդի համերգներին: Իրականացնում է ակտիվ մանկավարժական, գիտական, համերգային գործունեություն:

 

ԱՆՏՐԱ ՎԻԿՍՆԵ

ԼԱՏՎԻԱ

Ռիգայի Յ. Մեդինսի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի վարիչ, Յազեսպ Վիտոլի անվան Լատվիական երաժշտական ակադեմիայի դասախոս-նվագակցող: «Անտրա և Նորմունդս Վիկսնե» դաշնամուրային դուետի կազմում համերգներ է տվել տարբեր երկրներում, այդ թվում՝ Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Դանիայում և այլուր: Մասնակցել է բազմաթիվ միջազգային կամերային երաժշտական փառատոների:

 

ՆՈՐՄՈՒՆԴՍ ՎԻԿՍՆԵ

ԼԱՏՎԻԱ

Լատվիայի երաժշտության և թատերական արվեստի ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր: Անտրա Վիկսնեի հետ դաշնամուրային դուետով հանդես է եկել Լիտվայում և արտասահմանյան մի շարք երկրներում: Դուետը տարբեր մրցույթների դափնեկիր է, համագործակցել է Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Quintus Animus փողային կվինտետի և անվանի մենակատարների հետ:

Ն. Վիկսնեի սաներից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են: Մի շարք հոդվածների հեղինակ է:

 

ԼՅՈՒ ՀՈՒԱՆԳ

ԱՄՆ

Երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: Ամենամյա համերգային շրջագայություներով հանդես է  գալիս  Թայվանում , ԱՄՆ-ում և այլ երկրներում: Ելույթներ է ունեցել Թայվանի Ազգային համերգային դահլիճում, Լոս Անջելեսի Crystal Cathedral և Disney Concert Hall-ում:

 

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ   ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ   

  ԳԵՎՈՐԳ ՆՈՐՈՅԱՆ 

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական նվագարաններ և հայ երգեցողության ամբիոնի վարիչ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի «Ժողովրդական գործիքներ և ազգային երգեցողություն» անվանակարգի համակարգող: Հանրապետական մրցույթ-փառատոնի դափնեկիր: Համերգներով հանդես է եկել հանրապետությունում և նրա սահմաններից դուրս: 

 

ԱՐԶԱՍ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և հայ ազգային երգեցողության ամբիոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր, կոմպոզիտոր, երգիչ: Որպես հեղինակ և կատարող, համերգներով հանդես է եկել Անգլիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Սիրիայում, ԱՄՆ-ում և այլուր:

 

ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ժողովրդական նվագարաններ և հայ երգեցողության ամբիոնի դասախոս, քանոնահար, Արմավիրի արվեստի պետական քոլեջի ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» մեթոդիստ: Հանրապետական, Անդրկովկասյան և միջազգային մրցույթ-փառատոների դափնեկիր: Համերգներով հանդես է եկել ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Մերձբալթյան երկրներում, Գերմանիայում, Բուլղարիայում, Տաջիկստանում և ՌԴ քաղաքներում:

 

ԻԳՈՐ ՌԱԵՎՍԿԻ  

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, գնդապետ, 2008թ.-ից աշխատել է որպես Ա. Ալեքսանդրովի անվան ռուսաստանյան բանակի ակադեմիական երգի պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Անգլիայում, Հունաստանում, Իսրայելում, Չինաստանում և այլուր: Ներկայումս աշխատում է նույն անսամբլում՝ որպես վոկալի դասատու: 

 

ԱԼԻՌԵԶԱ ՇԱՖԱՂԻ ՆԵԺԱԴ

ԻՐԱՆ

Իրանի Ֆիլհարմոնիկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, մի շարք միջազգային երաժշտական նախագծերի հեղինակ և կազմակերպիչ: Հայտնի է որպես մեծածավալ վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների կատարող:

 

ԱԲՈՒԶԱՐ ՖԱՅԶՈՒԼԼԻՆ

ՌԴ, ԹԱԹԱՐՍՏԱՆ

Դոցենտ, վարում է Կազանի պետական կոնսերվատորիայի բայանի հատուկ դասարանը, մի շարք հեղինակավոր մրցույթների  Լաուրեատ և Մեծ մրցանակիկիր է: Որպես սոլիստ համերգներով հանդես է եկել Գերանիայում, Ավստրիայում, Իրանում, Իտալիայում, Կանադայում, ՌԴ մի շարք քաղաքներում: 

Բազմաթիվ հայտնի երաժշտական մրցույթներում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ:

 

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նվագակցող:

 

ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԷՍՏՐԱԴԱՅԻՆ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳ

ՌԻՏԱ ԱՂԱՅԱՆ 

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տեսական ամբիոնի վարիչ, դոցենտ, երաժշտագետ, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի «Էստրադային-ջազային երգեցողություն և էստրադային նվագախմբի գործիքներ, հեղինակային երգ» անվանակարգի համակարգող: Երկար տարիներ աշխատել է Գյումրու կամերային երգչախմբում, պարբերաբար հանդես է գալիս հանրապետական և միջազգային գիտաժողովներում: Նրա հեղինակած հոդվածները տպագրվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մշակել է էստրադային-ջազային արվեստի պատմության և հարմոնիա դասընթացների հեղինակային ծրագրերը:

 

ՅՈՒՐԻ ԷԼՊԻՐԻՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Աստրախանի պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Էստրադային երաժշտական արվեստ» բաժնի ղեկավար, բազմաթիվ միջազգային մրցույթների Լաուրեատ:

 

ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Ճանաչված երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, վերադաշնակող  

 

ՍԵՐԳԵՅ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Անվանի ջազային երաժիշտ է (երգեցողություն, ստեղնաշարային և հարվածային գործիքներ), համամիութենական և միջազգային մրցույթների,փառատոների դափնեկիր: Դասավանդում է Մոսկվայի Գնեսինների անվան պետական երաժշտական քոլեջում: Նվագել է տարբեր ջազային նվագախմբերում, համագործակցել է Արևմուտքում հայտնի անունների, այդ թվում՝ Ռիչարդ Էլիոթի, Սինդի Լոուփերի, Մայքլ Բոլթոնի հետ: Հիմնել է ջազային արվեստի զարգացման սեփական հիմնադրամ:

 

ԱԴԱՄ ՏԵՐԱՑՈՒՅԱՆ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Կոմպոզիտոր, երաժիշտ, Համառուսական երաժշտական հասարակության վաստակավոր գործիչ: Ռոստովի Ս. Վ. Ռախմանինովի անվ.պետ.կոնսերվատորիայի Էստրադային բաժնի դոցենտ: Ռոստովի արվեստի քոլեջի ջազային երաժշտության բաժնի վարիչ:


 

ԱՎԵՏ ԲԱՐՍԵՂՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Հիթ FM» ռադիոկայան, ծրագրերի հեղինակ և հաղորդավար, «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթի վարող՝ Գոհար Գասպարյանի հետ, Հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ: Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը:

 

ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

 

Հայ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Զարուհի Բաբայան երգի ստուդիայի ղեկավար:

 

ԿՈՄՊՈԶԻՑԻԱ           

 

ՍՎԵՏԼԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր, (ԱՄՆ Նեշվիլ): Աշխատել է ԵՊԿ-ի կոմպոզիցիայի բաժնում, ՀԿՄ-ում՝ որպես աշխատակազմի ղեկավար: Շոտլանդիայում ճանաչված կոմպոզիտոր Ջոն Մաքլաուդի ղեկավարությամբ մասնակցել է վարպետության դասերի: Ստեղծագործությունները կատարվում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս: Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:

 

ԲԵԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի բաժնի վարիչ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի «Կոմպոզիցիա» անվանակարգի համակարգող: Ստեղծագործությունները կատարվել են Ավստրիայում, Ռուսաստանում: 

Համագործակցել է Հայաստանի պետ. սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետ. երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվաագախմբի, Գյումրոի պետ.կամերային նվագախմբի հետ: ՀՀ կոմպոզիտորների միության անդամ է:

 

ԼԵՎՈՆ ՕԳԱՆԵԶՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆ

ՌԴ ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, համերգավար: Նվագակցել է Ա. Միրոնովի, Կ. Շուլժենկոյի, Կ. Լազարենկոյի, Պ. Լիսիցյանի, Վ. Տոլկունովայի, Գ. Նենաշևայի, Ի. Կոբզոնի հետ: Ակտիվորեն մասնակցում է հեռուստատեսային ծրագրերում: Հանդես է գալիս մենահամերգներով ինչպես ՌԴ-ում, այնպես էլ արտասահմանում:

 

ՎԱՐԴԳԵՍ ԱԴԱՄՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս:

  

ԽՈՐԵՈԳՐԱՖԻԿ ԱՐՎԵՍՏ  ԵՒ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ           

 

ՆԻՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ ուսումնական գծով, երաժշտագետ, դոցենտ, մրցույթ-փառատոնի «Երաժշտական թատրոն» անվանակարգի համակարգող, «Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի» Շիրակի մարզի ղեկավար, մի շարք հոդվածների հեղինակ: Պարբերաբար հանդես է գալիս միջազգային և հանրապետական գիտաժողովներում:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, Ղ.Սարյանի անվան օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր:

 

ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ   

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժուռնալիստների միության անդամ, Կրթության միջազգային ակադեմիայի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, դերասանուհի, բազմաթիվ հոդվածների, հեռուսատահաղորդումների հեղինակ: Վարել և խմբագրել է բազմաթիվ հաղորդումներ սփյուռքի համար:  

ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Գյումրու քաղաքապետարանի Անի և Թռչունյան տան պարային համույթների գեղարվեստական ղեկավար, Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական քոլեջի պարարվեստի ժողովրդական պարի բաժնի դասախոս: 

ԱՐԹՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան կենտրոնի փոխտնօրեն, Սպորտային պարերի միջազգային կարգի մրցավար: 

 

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ       

ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի փոխնախագահ:                         

ԼԵՄՍ ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների ակադեմիայի անդամ, մանկավարժական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ:

 

ՍԱՄՎԵԼ ՍԵՒԱԴԱ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ:

 

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղանկարիչ, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի գեղանկարչության բաժնի վարիչ:

 

ԱՐԱ ՄԵՐԳԵԼՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղանկարիչ, մանկավարժ, Արթիկի գեղարվեստի դպրոցի տնօրեն, աշխատել է որպես կերպարվեստի ուսուցման մեթոդիկայի, նախագծման և մոդելավորման դասախոս:

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն, դոցենտ, պրոֆեսոր, ՀՀ նկարիչների միության անդամ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ, բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների մասնակից, 23 անհատական ցուցահանդեսների հեղինակ ՀՀ-ում և արտերկրում:

Հրավերներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Արգենտինայում, Ավստրիայում, Գերմանիայում, Սլովակիայում, Չեխիայում ե այլուր:

 

ՍԱՄՎԵԼ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ

Գեղանկարիչ

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն