img

Մշակույթների երկխոսություն

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Մշակույթների երկխոսություն» միջազգային տասներկուերորդ գիտաժողովին, որը տեղի կունենա 2018թ. ապրիլի 6-8-ին Գյումրիում՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում:

Գիտաժողովը նվիրված է.

  • Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի անդամակցելու 10-ամյակին

  • Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին

  • «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի 10-ամյակին

 

Գիտաժողովի նպատակն է՝ համաշխարհային մշակույթի զարգացման արդի միտումների համատեքստում վերհանել եւ գիտական գնահատականներ տալ ժամանակակից արժեքային հա­մա­կարգում տեղի ունեցող գործընթացներին, հրատապ լուծումներ պահանջող հարցերին ու խնդիրներին եւ դրանք քննել միջմշակութային առնչությունների շրջանակներում:

Գիտական այս ֆորումը շարունակելու եւ զարգացնելու է Հայաստանի եւ արտերկրի գի­տա­կան, կրթական եւ մշակութային կենտրոնների միջեւ մասնագիտական կապերի ամրապնդմանը նպա­տա­կամիտված ավանդույթները:

 

Կազմակերպիչներ՝

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ

 

Գիտաժողովն ընդգրկում է մշակույթի եւ արվեստի հետեւյալ ոլորտները.

  • Երաժշտության տեսություն եւ պատմություն

  • Կատարողական արվեստ

  • Ժողովրդական արվեստ եւ ֆոլկլորագիտություն

  • Գեղագիտություն եւ մշակութաբանություն

  • Լեզու, գրականություն

  • Արվեստագիտություն (կերպարվեստ, ճարտարապետություն, թատրոն, կինո)

  • Մանկավարժություն

 

Գիտաժողովի շրջանակներում կկայանան դասական երաժշտության համերգներ, կկազմակերպ­վեն այցելություններ տարածաշրջանի պատմական եւ տեսարժան վայրեր:

Գիտաժողովի նյութերը հրապարակվելու են ժողովածուում:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018թ. մարտի 25-ը գիտաժողովի կազմկոմիտե ուղարկել մասնակցության հայտը եւ հաղորդման նյութը՝ 5-10 էջի սահմաններում, տպագիր եւ էլեկտ­րոնային տարբերակներով, անգլերեն ամփոփումով:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, 3101

Անկախության հր. #1

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ, 201 սենյակ

e-mail: karine_avd@mail.ru

հեռ. ( + 374) 312 5 94 35

e-mail: annakuzmina.v@mail.ru

հեռ. ( + 374) 77 93 84 16

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Ա.Հ.Ա.____________________________________________________________________________________

 

ԶԵԿՈՒՑՄԱՆ ՎԵՐՆԱԳԻՐԸ___________________________________________­­­­­­­­­­­­­­­­­­­___________________­­­­­­­­___

__________________________________________________________________________________________

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԸ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԸ_____________________________________________

 

ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ________________________________________________________________________

 

ՀԱՍՑԵՆ /ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ/____________________________________________________

 

ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ______________________________________________________________­_

 

 

Հավելված 1

 

Վճարման կարգ

ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացի լինելու դեպքում/

 

Միջազգային գիտաժողովին մասնակցելու և հոդվածը ժողովածուում տպագրելու վարձավճարը կազմում է 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

Հոդվածի հեղինակին կամ համահեղինակներին տրվում է ժողովածուի 1 օրինակ: Համահեղինակը կարող է գնել ժողովածուն սահմանափակ քանակությամբ:

Մուծումը կատարել միայն կազմկոմիտեի դրական պատասխանի դեպքում:

 

Մուծումը կատարվում է

ՀՀ «Յունիբանկ»-ի Գյումրու մասնաճյուղի

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ 

24103001907900 հաշվեհամարին

 

Բանկային կտրոնի պատճենի էլեկտրոնային տարբերակի ներկայացնելը Կազմկոմիտե պարտադիր է:

 

Կազմկոմիտե

Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի, 3101

Անկախության հր. #1

ԵՊԿ Գյումրու մասնաճյուղ, 201 սենյակ

Հեռ.՝ (+374) 312 5 94 35

e-mail: karine_avd@mail.ru

Հեռ.՝ ( + 374) 77 93 84 16

e-mail: annakuzmina.v@mail.ru

Հավելված 2

Հոդվածին ներկայացվող պահանջները

  • Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Համակարգչային շարվածքը իրականացվում է Microsoft Office Word 2007 ծրագրով: Էջի չափը A4 (210x297 մմ): Տառատեսակները. հայերեն՝ Arial Armenia (տառաչափը` 12), ռուսերեն եւ անգլերեն՝ Times New Roman (տառաչափը`12), միջտողային հեռավորությունը՝ 1,5: Լուսանցքները՝ վերեւից՝ 20 մմ, ներքեւից՝ 20 մմ, ձախից՝ 30 մմ, աջից՝ 15 մմ: Պարբերությունների հավասարեցումը՝ լայնությամբ: Պարբերության առաջին տողի խորությունը՝ 1,25 մմ: Տեքստը հավաքել առանց տողադարձերի եւ չօգտագործել 1-ից ավելի միջբառային բացատ: Տեքստը նշելու համար օգտագործել italic:

  • Առաջին էջի ձախ կողմում նշվում է հեղինակի անուն ազգանունը (ազգանունը գլխատառերով), մեկ տող ներքեւ փակագծերում՝ երկիրը, քաղաքը (փոքրատառերով) եւ հաստատության հապավումը՝ 10 տառաչափով: Հոդվածի վերնագիրը տրվում է գլխատառերով, մեջտեղում՝ 12 տառաչափով: Նոտային օրինակները ներկայացնել առանձին ֆայլերով (tif, eps, jpg):

  • Հոդվածի ավարտից հետո նշվում է` «օգտագործված գրականություն» (փոքրատառերով, 11 տառաչափով, bold): Գրականության ցանկը ներկայացնել այբբենական կարգով՝ ըստ ընդունված ստանդարտի /նշել նաեւ հրատարակչությունը եւ աղբյուրի էջերի քանակը/: Հղումները տեքստում ներկայացնել քառակուսի փակագծերի մեջ՝ նշելով տվյալ գրքի համարը գրականության ցանկից եւ համապատասխան էջերը: Հեղինակների ազգանունները՝ italic: Աղբյուրները բերվում են բնօրինակի լեզվով. սկզբում հոդվածի շարադրման լեզվով, այնուհետեւ՝ օտար լեզուներուվ: Ծանոթագրությունները տալ յուրաքանչյուր էջում (10 տառաչափով):

  • Գրականության ցանկից ներքեւ ներկայացնել ամփոփագիրը՝ անգլերենով: Ձախ կողմից նշել հեղինակի անուն ազգանունը, երկիրը, քաղաքը, մեկ տող ներքեւ՝ մասնագիտությունը, գիտական աստիճանը, կոչումը: Անհրաժեշտ է ներկայացնել մի քանի առանցքային բառեր (բանալի բառեր):

 

Հետադարձ կապ

«Վերածնունդ» միջազգային մրցույթ- փառատոն